Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

JICA հետազոտական խմբի հետ քննարկվել է Հայաստանում սողանքների հարցը

JICA հետազոտական խմբի հետ քննարկվել է Հայաստանում սողանքների հարցը
18.05.2013 | 11:56

Օրերս ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետազոտական խմբի հետ միասին քննարիկվել է Հայաստանում սողանքների կառավարման ծրագիրը, որում ներգրավված են նաև նաև JICA-ի փորձագետները:

JICA-ի Ուզբեկստանի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յուկիհիկո Էջիրիի հանդիպման ընթացքում ասել է, որ պետք է հասկանան, թե ինչպիսին է սողանքային իրավիճակը Հայաստանում:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը նշել է, որ Հայաստանում մեծ քանակությամբ սողանքային տեղամասեր կան` մոտ 3000, որոնցից 300-ը բավականին ակտիվ են: «Մեր գլխավոր նպատակն է ստեղծել սողանքների կառավարման պլան, իսկ առավել վտանգավոր սողանքների դեպքում` ավտոմատ կերպով իրականացնել մոնիթորինգ»,-ասել է նա:
ՓԾ տնօրենը ներկայացրել է սողանքային իրավիճակը Հայաստանում և ավելացրել, որ ծրագրի շրջանակներում ճապոնական գործակալության կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունը շատ գնահատելի և օգտակար կլինի:
Ծրագրի հայեցակարգը քննարկելուց հետո հետազոտական խմբի ղեկավարի տեղակալ Քենջի Յանոն նշել է, որ կփորձեն մեկ ամսվա ընթացքում քննարկել ծրագրի շրջանակներում փոխգործակցության բոլոր մանրամասները: «Կարծում եմ` շատ արդյունավետ ծրագիր կստացվի և սողանքների կառավարումը Հայաստանում առավել կազմակերպված և արդյունավետ կդառնա»,-ասել է նա:
Հանդիպման ավարտին կողմերը որոշել են ոլորտի մասնագետների հետ ծրագրի վերաբերյալ քննարկում անցկացնել, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե ճապոնական գործակալությունն ինչպիսի տեխնիկական աջակցություն կարող է տրամադրել հայկական կողմին:

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ